Մահացու վրաերթ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում

11:12 • 12.12.12

Երեկ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի թիվ 21 տան մոտ վրաերթի է ենթարկել 72-ամյա Խալա Շալգեզյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։ Նույն օրը, ժամը 22.45-ին, Խ. Շալգեզյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: