Վրաերթի հետևանքով Գեղարքունիքում մահացել է 60-ամյա տղամարդ

11:16 • 12.12.12

Երեկ երեկոյան, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Բաբկեն Մկրտչյանը: Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Բ. Մկրտչյանին, ինչի հետևանքով նա մահացել է:
Վարորդը մեղայականով ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: