Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան պաշտոնապես ճանաչելը
Ռուսաստանն իր զարմանքն է արտահայտել ԱՄՆ իշխանությունների կողմից Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան որպես սիրիացի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ ճանաչելու փաստի կապակցությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ Վաշինգտոնի այս քայլը հակասում է ավելի վաղ ձեռք բերված միջազգային համաձայնագրերին, մասնավորապես՝ համասիրիական երկխոսություն սկսելու առաջարկին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նախագահ Օբաման հայտարարել էր, որ «իրենք որոշում են կայացրել, համաձայն որի՝ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան ամբողջական մարմին է, որն արտացոլում և ներկայացնում է սիրիացի ժողովրդին, ուստի ԱՄՆ-ն գտնում է՝ նոր ձևավորված կոալիցիան սիրիացիների պաշտոնական ներկայացուցիչն է և կարող է հաջողությամբ պայքարել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ»։










