ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը
Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը խորն ափսոսանք է առաջացնում։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։
«Նոր հրթիռային արձակումն իրականացվել է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կարծիքն անտեսելով, այն խորն ափսոսանք է առաջացնում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ այն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1874 բանաձևը, որն արգելում է Հս. Կորեային բալիստիկ տեխնոլոգիաների կիրառմամբ հրթիռային արձակումները։
Երևանյան ժամանակով այս առավոտ Հյուսիսային Կորեան հայտարարել է «Կվանմյոնսոն-3» արհեստական արբանյակի բարեհաջող արձակման մասին՝ «Ընհա-3» հրթիռակրի օգնությամբ։ Արբանյակը դուրս է բերվել ուղեծիր։










