Նախ հայհոյել են, ապա անկանոն կրակ են բացել «Բիզի» տաքսի ծառայության գրասենյակի դիմաց. դատալսում
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Առաջին ատյանի դատարանում այսօր կշարունակվի ՀՀ քաղաքացիներ Հովհաննես Բաղդոյանի և Նարեկ Ենոքյանի գործը, ովքեր մեղադրվում են 28 փամփուշտներով լիցքավորված ինքնաձիգերից «Բիզի» տաքսի ծառայության գրասենյակի դիմաց կանգնած, նշված ընկերությանը պատկանող «Միցուբիշի Լանսեռ» ավտոմեքենայի և գրասենյակի վրա անկանոն կրակ բացելու մեջ:
Կրակոցներից հետո նրանք, համաձայն մեղադրական եզրակացության, դիմել են փախուստի, իսկ նախքան այդ, «հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, մոտ հինգ րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել» և իրենց «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հարվածել են նշված տաքսի ծառայության գրասենյակի առաջին հարկում գտնվող ավտոլվացման կետի դարպասներին:
Հովհաննես Բաղդոյանի և Նարեկ Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:










