ԱՄՆ-ում զինված տղամարդը կրակ է բացել առևտրի կենտրոնում. կան զոհեր

11:19 • 12.12.12

ԱՄՆ-ում զինված տղամարդը կրակ է բացել առևտրի կենտրոնում, տեղեկացնում է CNN-ը։
 

Միջադեպը տեղի է ունեցել Փորթլենդ քաղաքում։ Կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում` հրաձիգը։ Մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։


Մինչև ոստիկանության ժամանելը, տղամարդն առնվազն 60 կրակոց է արձակել։
 

Ականատեսների խոսքերով՝ հենց առաջին կրակոցի ձայներից խուճապ է սկսվել, մարդիկ բղավել են, նետվել դեպի ելքերը։ Ոմանք փորձել են թաքնվել սեղանների տակ։

 

Հրաձիգի մահվան հանգամանքները ճշտվում են։ Տեղեկություններ կան, որ նրան սպանել են ոստիկանները, իսկ որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ նա ինքնասպան է եղել։