Շուրջ 20-ամյա հետախուզությունից հետո երեկ Մոսկվայից Երևան է տեղափոխվել սպանության փորձի մեջ կասկածվող 39-ամյա տղամարդ

10:31 • 12.12.12

Երեկ ուշ երեկոյան, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել մի տղամարդու, ով ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:


Ինչպես Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից, նշված անձը 39-ամյա Մեխակ Հ.-ն է, որը ավելի քան 19 տարի՝ 1993թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր։