Կիևյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին մոտ 15-ամյա երեխա է

12:42 • 12.12.12

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան՝ ժամը 11-ի մոտակայքում կանխվել է մի քաղաքացու՝ Կիևյան կամրջից ցած նետվելու փորձը:

 

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տեղեկությունների համաձայն, դեպքի վայր էին մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի ԱԻ արձագանքման խմբերը:

 

Տեղում պարզվել է, որ մոտ 15 տարեկան անձը չպարզված մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` ինքնասպանության փորձը քաղաքացիների կողմից կանխվել է: Պատանին տեղափոխվել է ոստիկանության Երևանի Մաշտոցի բաժին: