Կանխվել է Կիևյան կամրջից քաղաքացու ցած նետվելը

11:46 • 12.12.12

Այսօր առավոտյան՝ ժամը 11-ի մոտակայքում կանխվել է մի քաղաքացու՝ Կիևյան կամրջից ցած նետվելու փորձը: Քաղաքացու տվյալները ճշտվում են: Այս մասին Tert.am –ին տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 ծառայությունից:
 

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, ժամը11.05-ին ահազանգ է ստացվել, որ նշված կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել և դեպքի վայր են մեկնել Հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը: Այնուամենայնիվ, պարզվում է, որ քաղաքացին ոչ թե իրեն ցած է նետել, այլ դրա փորձ է կատարել։