Սենսացիա դարձած անօթևան մարդը կկերակրի Ամերիկան (տեսանյութ)

21:01 • 12.12.12

2011-ին YouTube-ում սենսացիա դարձած ոսկե ձայնով Թեդ Ուիլիամսը կրկին հայտնվել է` այս անգամ Ամերիկան կերակրելու առաքելությամբ, հայտնում է Mashable-ը:

Նա դարձել է Kraft Macaroni & Cheese ընկերության դեմքը՝ «աշխարհի ամենամեծ մակարոնարվեստի բարեգործության» շրջանակներում:

 

Այս ընկերության Dinner, Not Art ծրագրով ստեղծվել է որմնանկար, որը թույլ է տալիս մակարոնից գլուխգործոցներ ստեղծել՝ առանց բուն սնունդը՝ մակարոնը, վատնելու: Իսկ ամեն օգտագործված մակարոնի համար 10 իրական մակարոնահատիկ կտրամադրվի «Կերակրել Ամերիկային» բարեգործական նախաձեռնությանը:

Ուիլիամսի որմնանկարը 125 410 մակարոնահատիկ է ապահովել դրա կարիքն ունեցողներին: