Մահապարտ գրոհայինը Աֆղանստանում պայթեցրել է ռազմաօդային բազա մտնող շարասյունը. կան զոհեր և վիրավորներ

20:36 • 13.12.12

Մահապարտ գրոհայինն այսօր ականապատ ավտոմեքենա է պայթեցրել Աֆղանստանի Կանդահար նահանգի Միջազգային անվտանգության աջակցության ուժերի ռազմաօդային բազայի դարպասի մոտ, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Ոստիկանության ներկայացուցչի տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում զոհվել է 2 և վիրավորվել ավելի քան 16 զինծառայող, որոնց շարքում 3-ը ամերիկացի զինծառայողներ են:


Ավտոմեքենայում գտնվող ծայրահեղականը գործարկել է պայթուցիկ սարքը այն պահին, երբ ավիաբազայի տարածք էր մտնում անվտանգության աջակցության ուժերի ավտոշարասյունը: