Ասանժը մտադիր է մասնակցել Ավստրալիայի Սենատի ընտրություններին
Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ մտադրություն ունի առաջադրել իր թեկնածությունը 2013թ. Ավստրալիայում կայանալիք Սենատի ընտրություններին, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով ավստրալական Northern Daily Leader-ին։
Ասանժը մանրամասնել է, որ շատ շուտով ստեղծվելու է WikiLeaks political party քաղաքական կուսակցությունը, որին անդամակցելու ցանկություն են հայտնել մի շարք լուրջ մարդիկ, ովքեր մեծ հեղինակություն են վայելում ավստրալացիների կողմից։
Հիշեցնենք, որ Ասանժը ներկայում գտնվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը, որտեղ ապաստան է գտել ընթացիկ տարվա հուլիսից՝ Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար։










