Քլինթոնը հաշվետվություն կներկայացնի Լիբիայում դեսպանի մահվան հանգամանքների մասին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեկտեմբերի 20-ին Կոնգրեսի անդամներին հաշվետվություն կտա Պետդեպարտամենտի աշխատակիցների գործողությունների մասին՝ Լիբիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման համար, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ, սեպտեմբերի 11-ին Բենղազիում դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, ինչպես նաև ներկայացուցչության մի քանի այլ աշխատողներ։
Դեսպանի մահվան պատճառով որոշ սենատորներ և կոնգրեսականներ մեղադրել էին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությանը, պարտականությունները չկատարելու, նման հարձակումները կանխել չկարողանալու և դիվանագետների անվտանգությունը չապահովելու համար։
Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարը հանդես կգա զեկույցով՝ դեսպանատան վրա իրականացված հարձակման հետաքննության արդյունքի մասին։










