Դամասկոսի արվարձանում ահաբեկչության հետևանքով 16 մարդ է զոհվել

14:27 • 13.12.12

Դամասկոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաթանա բնակավայրի մոտակայքում ահաբեկչություն է տեղի ունեցել. տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաընկերությանը հղումով։

 

Ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել 25 մարդ. զոհերի թվում կան կանայք և երեխաներ։
 

Քաթանան Դամասկոսի արվարձաններից է, որտեղ նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը փորձում էին հետ մղել զինյալ ապստամբներին։

Այս հարձակումը հետևել է երեկ երկրի ներքին գործերի նախարարության մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը, որի ընթացքում 5 մարդ էր զոհվել։