Արմավիրում Էռնեկյանի «Տեռաս դե Արմենիայի» տարածքում ականանման առարկա է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16.05-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում` էռնեկյանի «Տեռաս դե Արմենիա» Հայաստանի հողեր ՓԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է ականանման առարկա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:










