Խիտ մառախուղի պատճառով Լոնդոնում 200 չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի 2 խոշոր օդանավակայաններում՝ Հիթրոուում և Սիթիում, եղանակային անբարենպաստ պայմանների, մասնավորապես՝ խիտ մառախուղի պատճառով 200 չվերթ է հետաձգվել, հայտնում է UK News-ը։
Արդյունքում հարյուրավոր ուղևորներ ստիպված են եղել ժամերով սպասել օդանավակայաններում։ Բացի այդ, չվերթերի հետաձգումը պայմանավորված է նրանով, որ ցածր ջերմաստիճանի պատճառով ինքնաթիռները հարկավոր է մշակել հատուկ նյութով, որը թույլ կտա խուսափել սառցակալումից։
Օդանավակայանների տնօրինություններն արդեն ներողություն են խնդրել ուղևորներից՝ պատճառած անհանգստության համար։










