Ֆրանսիայի նախագահն ու նախարարները դեկտեմբերի 31-ը կանցկացնեն աշխատավայրում
Ֆրանսիայի նախարարների կաբինետի անդամները դեկտեմբերի 31-ը կանցկացնեն աշխատավայրում, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Le Figaro-ին։
Նման պահանջ նախարարներին ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Նախագահը նույնպես կաշխատի մինչ երեկո։ Նրա տոնական ելույթը ձայնագրվել է նախապես։
Պարբերականը կարծում է, որ Օլանդը նման կերպ ցանկանում է ցույց տալ, որ թե ինքը, թե կառավարությունը շարունակում են ակտիվ աշխատանքը նույնիսկ տոնական օրերին։










