Գվատեմալան McAfee հակավիրուսային ծրագրի ձերբակալված հեղինակին ուղարկել է ԱՄՆ

10:30 • 13.12.12

ԱՄՆ Մայամի քաղաքի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Գվատեմալայից ժամանած ինքնաթիռը, որում եղել է սպանության մեջ մեղադրվող McAfee հակավիրուսային ծրագրի հեղինակ Ջոն Մաքաֆին, տեղեկացնում է Взгляд-ը՝ Associated press-ին հղումով։

 

Օդանավակայանի ներկայացուցիչ Գրեգ Չինը տեղեկացրել է, որ անձնագրային ստուգումն անցնելուց հետո Մաքաֆիին կտանեն ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները։

 

Հիշեցնենք, որ Գվատեմալայի ոստիկանությունը ձերբակալել էր Բելիզից փախած Ջոն Մաքաֆիին, որտեղ նա կասկածվում է հարևանի սպանության մեջ։