Հինդուիստները նշել են, թե որտեղ կարելի է փրկվել «Աշխարհի վերջից»

23:48 • 13.12.12

Հինդուիստները մոտալուտ ապոկալիպսիսից փրկվելու համար, կոչ են անում ապաստան գտնել Իտալիայի հարավում գտնվող փոքրիկ գյուղաքաղաքում:


Խոսքը գնում է իտալական Ապուլիա նահանգում գտնվող մի փոքրիկ հողակտորի մասին, գրում է La Repubblica թերթը, բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ աշխարհի վերջը լինելու է դեկտեմբերի 21-ին: Հին մայաների աշխարհակործան գուշակությանը նման մեկնաբանություն են տվել սուրբ Մահավատարա Բավաջիի` հինդուիստական ուսմունքի հետևորդները: Բաբաջին համարվում է հինդուիստական սուրբ, ով ապրել է 19-20-րդ դարերում: Նրան նաև անվանում են հինդուիստական Հիսուս Քրիստոս: Այս հինդուիստական  ուսմունքը  վերջին շրջանում մեծ  տարածում է գտել նաև Իտալիայում: 

 

«Ինձ շատ հաճելի է, որ գյուղաքաղաքի մասին խոսում են, որպես փրկության վայր: Այս ամենից դատելով մեզ սպասվում է զբոսաշրջիկների աննախադեպ ներհոսք: Մենք չենք պատրաստվում սահմանափակվել ամանորյա տոնավաճառով և կփորձենք մտածել ավելի հետաքրքիր միջոցառումներ»,- նշել է  քաղաքապետ` Չիստերնինո Դոնատո Բակկարո-ն:


Գյուղաքաղաքի փրկարար ուժի մասին լուրերը, արդեն հասցրել են գրավել աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկների ուշադրությունը, տեղեկանցում է Интерфакс-ը: