Հայտնի թենիսիստը մեղադրվել է մանկապղծության մեջ
Նախկինում հայտնի թենիսիստ Բոբ Հյուիտին մեղադրել են մանկապղծության մեջ միանգամից 6 կանանց նկատմամբ, որոնց նա ժամանակին մարզում էր: Մարզիկը հեռացվել է միջազգային պատվո սրահից, չնայած նրան, որ նրա մեղքը դեռևս չի ապացուցվել:
Նյուպորտում գտնվող պատվո սրահը անցկացրել է սեփական հետաքննությունը: Արդյունքում՝ վեց կանայք հայտարարություն են տվել, որ նրանք հանդիսացել են սեռական բռնության զոհ: Սակայն այս տվյալները վերջնական չեն, քանի որ Հյուիտի բոլոր սաների հետ կապվել չի հաջողվել, տեղեկացնում է Boston Globe-ը:
Սյուլլեն Շիխանը՝ Հյուիտի դեմ մեղադրանքներով հանդես եկող աղջիկներից մեկը, հավաստում է, որ թենիսիստը իրեն բռնաբարել է երեք տարիների ընթացում: Ըստ աղջկա խոսքերի՝ նա այդ ժամանակ 9-12 տարեկան էր, և այդ ամենը տեղի էր ունենում Հարավային Աֆրիկայում:
Սակայն Հյուիտը հերքում է այս մեղադրանքները և նշում, որ այդ ժամանակաշրջանում չի գտնվել ՀԱՀ-ում:
Չնայած այս ամենին, թենիսի միջազգային պատվո սրահի գործադիր խորհուրդը անցկացրել է փակ քվեարկություն, որի արդյունքում որոշվել է Հյուիտին հեռացնել պատվո սրահից, որտեղ նա ընդգրկվել էր 1992թ.-ին:
Հյուիտը հաղթող է ճանաչվել Մեծ սաղավարտի մրցաշարում տղամարդկանց զուգախաղում և խառը զուգախաղում, ինչպես նաև եղել է Դեվիսի գավաթի հաղթող 1974թ. ՀԱՀ-ի ազգային հավաքականի կազմում: Նա իր կարիերան ավարտել է 1983թ., իսկ 1976 թվականից սկսած զբաղվել է մարզչական գործունեությամբ:










