Մեքսիկացին դատապարտվել է 240 տարվա ազատազրկման՝ 6 կին սպանելու համար
Մեքսիկայի դատարանը Սեսար Արմանդո Լիբրադո Լեգորետա անունով տղամարդուն դատապարտել է 240 տարվա ազատազրկման՝ Մեխիկո նահանգում 6 կնոջ սպանության համար. յուրաքանչյուր զոհի համար նա ստացել է 40 տարի, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի արդարադատության նախարարությանը։
Բացի այդ, զոհերի ընտանիքների անդամների պահանջով հանցագործը պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք և 44.5 հազար դոլար վնասի փոխհատուցում։
Ավտոբուսի վարորդ աշխատող 29-ամյա տղամարդը բռնաբարել է իր զոհերին, այնուհետև սպանել նրանց՝ վախենալով, որ կանայք ոստիկանություն կդիմեն։
Այնուամենայնիվ, հարձակման զոհերից մեկին հաջողվել է ողջ մնալ և հայտնել իրավապահ մարմիններին։










