Tert.am-ի նյութի հետքերով արդարադատության նախարարը ծառայողական քննություն է նշանակել

13:29 • 13.12.12

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունն անդրադարձել է Tert.am–ի «Նուբարաշենում» դատապարտյալը կարել է բերանը, մեխել՝ երկու ոտքը. դատապարտյալի մայր» վերնագրով հրապարակմանը, որում կալանավոր Արթուր Սմբատյանի մայրը՝ Ռոզա Սարդարյանը, տեղեկացնում էր, որ իր որդու նկատմամբ «ոտնձգություններ» են կատարում՝ ձգձգում են մետադոնային բուժումը։

Հիշեցնենք նաև, որ ս.թ. դեկտեմբերի 8-ին դատապարտյալ Արթուր Սմբատյանը Tert.am-ի հետ զրույցում նախազգուշացրել էր, որ կդիմի նման քայլի։ Նա տեղեկացրել էր, որ ինքը 6-7 ամիս  շարունակ ՔԿՀ-ի ղեկավարությանը խնդրում է իրեն ընդգրկել «Մետադոն» ծրագրում, սակայն նրան մերժում են և «մաղարիչ» պահանջում։



Tert.am-ի խմբագրություն Արդարադատության նախարարության ուղարկած ծանուցման մեջ ասվում է հետևյալը.


«Ի պատասխան ձեր կայքում տեղադրված՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքի, ինչպես նաև վերջինի մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակի մասին հրապարակումների տեղեկացնում ենք, որ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտեղեկացնենք քննությունն ավարտելուց հետո»: