ՀՀ քրեական օրենսգրքում սահմանվեց զինվորական նոր պատժատեսակ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի՝ որպես հանցատեսակ է սահմանվում ենթակայի կողմից հրամանատարի նկատմամբ բռնություն կատարելը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց, որ այս պատժատեսակի կիրառումը սպայական և ենթասպայական կազմին հնարավորություն կտա ոչ ծանր հանցագործությունների համար կիրառել այս պատժատեսակը, և դրանով իսկ հնարավորություն ընձեռել հետագա ծառայությունը ՀՀ զինված ուժերում շարունակելու:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե նախատեսված է, սպայի, հրամանատարի կողմից ենթակայի նկատմամբ բռնություն կիրառելը, ապա հակառակը նախատեսված չէ, ենթակայի կողմից հրամանատարի նկատմամբ բռնություններ կիրառելը, որոնք, ցավոք սրտի, արձանագրվել են»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Այս նոր պատժատեսակը մշակվել է ՀՀ դատախազության հետ միասին, և, ինչպես իր խոսքում նշեց նախարարը, ուղղված է այս ոլորտում առկա խնդիրները լուծելուն, որը մինչ այդ ներառված չի եղել ՀՀ քրեական օրենսգրքում:










