Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային հրթիռի հաջողությունից հետո լիովին պատրաստ է նոր միջուկային փորձարկմանը

19:40 • 13.12.12

Մեծ հեռահարության հրթիռի հաջող մեկնարկից հետո Հյուսիսային Կորեան ամբողջովին պատրաստ է ցանկացած պահի նոր միջուկային փորձարկման: Այս մասին այսօր հայտարարել է իշխող կուսակցության օրենսդրի ներկայացուցիչ Սենուրի Չխոն Մուն Խուհը` հղում կատարելով հարավկորեական Ազգային հետախուզական ծառայությանը (ԱՀԾ), հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ինչպես պնդում է պատգամավորը, Կորեայի Հանրապետության ազգային խորհրդի հետախուզական կոմիտեի նիստին ԱՀԾ-ի տնօրեն Վոն Սե Խունը ասել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվել է միջուկային սարքի պայթեցմանը, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի. «և ցանկության դեպքում կարող է միջուկային փորձարկում իրականացնել նույնիսկ այսօր կամ վաղը»:


Ժամանակին Հարավային Կորեան ուժեղացրել էր հյուսիսկորեական ստորգետնյա միջուկային փորձադաշտի նկատմամբ հետախուզումը:


Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան նախօրեին հոջողությամբ փորձարկեց միջմայրցամաքային հրթիռը, որով ուղեծիր դուրս բերվեց արբանյակ: Կրող հրթիռը, փորձագետների գնահատմամբ մինչև 13 հազար կմ հեռահարություն ունի և կարող է թիրախներ խոցել նույնիսկ ԱՄՆ տարածքում:


Մեկնարկը իրականացվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի խախտմամբ, որոնք արգելում էին Պհենյանին ցանկացած գործունեություն բոլիստիկ տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ դրանք կարող են օգտագործվել որպես միջուկային մարտագլխիկների կրիչներ: