Դեղատան աշխատակիցը կարող է խորհուրդ տալ որպես դեղագործ, բայց ոչ որպես բժիշկ. պաշտոնյա

18:29 • 13.12.12

Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը, ի պատասխան հարցի, թե դեղատան աշխատակիցներն իրավունք ունե՞ն խորհուրդ տալու, թե հաճախորդը ո՞ր դեղը գնի, ասում է, որ դեղատներում մատուցվող խորհրդատվությունը դեղատների լիցենզավորման պահանջների խախտում չէ
«Օրինակ՝ դեղատան աշխատակիցը, իր գիտելիքների սահմաններում , եթե հաճախորդը ցանկանում է գնել «Դիազեպամ» կարող է առաջարկել «Վալիում», նույն հիմքի վրա, բայց բուժում նշանակել չի կարող»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սողոյանը։

 

Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում մի թերապևտ մտահոգություն էր այն կապակցությամբ, որ երբ հիվանդը գնում է դեղատուն, հայտնում իր բողոքները, և դեղատան աշխատակիցը նրան խորհուրդ են տալիս ընդունել այս կամ այն դեղը: Ըստ որում՝ նշվում է, որ նրանք առաջարկում են այն դեղերը, որոնց գործածության ժամկետները մոտենում են ավարտին:


Բժիշկ թերապևտը նաև ասել էր, դեղատանն աշխատող մարդկանց հիմնական մասը բարձրագույն կրթություն չունի, ավարտել է բժշկական ուսումնարան և նույնիսկ բուժքույր չի:



Նշենք, որ գործող կարգի համաձայն՝ դեղատան վաճառողները կամ պետք է ունենան կամ որպես միջին մասնագիտական կրթություն՝ դեղագործի և որպես բարձրագույն կրթության՝ դեղագետի մասնագիտություն: