Բաշար Ասադի վարչակարգը անկման եզրին է. Ռասմուսեն
ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը գտնվում է անկման եզրին, հաղորդում է BBC-ն:
«Ես կարծում եմ, որ Դամասկոսի վարչակարգը շուտով կտապալվի: Իմ կարծիքով, այժմ դա միայն ժամանակի հարց է», - հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը Բրյուսելում:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Կնուդտ Բարտելսի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը հավաստումներ է ստացել, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնել:










