Սքոթլանդ Յարդը կփոխհատուցի վատ հետաքննության համար
Լոնդոնի ոստիկանությունը վատ հետաքննության համար փոխհատուցում կվճարի մի կնոջ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով BBC News-ին։
Մամուլում Ռեբեկա անունով ներկայացող կինը դիմել է Սքոթլանդ Յարդին 2005թ. 15 տարեկան հասակում, ով տեղեկացրել է, որ իրեն բռնաբարել են։ Հետաքննության ընթացքում ոստիկանները կորցրել են փաստերը և չեն կարողացել ապացուցել ենթադրյալ հանցագործի մեղքը։
Այժմ իր թերացումներն ընդունած Սքոթլանդ Յարդը կնոջը կվճարի գրեթե 15 հազար ֆունտ ստերլինգ (24.2 հազար դոլար)։ Փոխհատուցման գումարի մասին կողմերը համաձայնության են եկել արտադատական կարգով։
Ռեբեկայի գործով զբաղվում էր սեռական բռնությունների և այլ նմանատիպ հանցագործությունների հետ կապված հատուկ բաժինը։
Ոստիկանական հետաքննության ձախողումից հետո Ռեբեկայի մոտ դեպրեսիա է սկսվել, որը, նրա խոսքով, հանգեցրել է հերոինի և ալկոհոլային կախվածության, ինչպես նաև ինքնասպանության երեք փորձի։










