The Times-ի գլխավոր խմբագիրը հրաժարական է տվել
The Times-ի գլխավոր խմբագիր Ջեյմս Հարդինգը, ով ղեկավարում է բրիտանական թերթը վերջին 5 տարիներին, իր պաշտոնը կլքի դեկտեմբերի վերջին, գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով The Times-ին։
Իր որոշման մասին Հարդինգը հայտնել է աշխատակիցներին News Corporation-ի ղեկավար Ռուպեր Մերդոկի հետ կայացած հեռախոսազրույցից հետո։
Հարդինգի խոսքով՝ ավելի վաղ նրան ակնարկել էին, որ News Corporation-ը պատրաստվում է թերթի գլխավոր խմբագիր նշանակել մեկ ուրիշի։ Մերդոկն ընդունել է նրա հրաժարականը։
The Times-ի գլխավոր խմբագրի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հարդինգի տեղակալ Կիթ Բլեքմորը։ Թե ով նրան կփոխարինի պաշտոնում, դեռևս չի հաղորդվում։










