2 հզոր երկրաշարժ Կալիֆոռնիայի ափերի մոտ
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկու հզոր երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիա նահանգի և Մեքսիկայի ափերի մոտ, հայտնում է Washington Post-ը:
Առաջին երկրաշարժը գրանցվել է GMT-ով 10:36-ին, ուժգնությունը՝ 6,4 մագնիտուդ, Կալիֆոռնիայի հարավ-արևուտքում՝ Ավալոն քաղաքի ափից 262 կմ հեռավորության վրա:
Վայրկյաններ անց երկրորդ երկրաշարժը՝ 6,1 մագնիտուդ հզորությամբ, տեղի է ունեցել նույն Ավալոնից արդեն 142 կմ հեռավորության վրա:
Երկու երկրաշարժն էլ արձանագրվել է համեմատաբար ծանծաղ խորություններում: Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում:










