Չինաստանում մոլագարը դանակահարել է 22 աշակերտի

10:46 • 14.12.12

Չինաստանում 36-ամյա տղամարդը դանակով հարձակվել է Հենան նահանգի Վենշու գյուղի տարրական դպրոցի աշակերտների վրա, հայտնում է Вести-ն։

 

Վիրավորվել է 22 աշակերտ և մեկ մեծահասակ, այժմ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Ոստիկաններին հաջողվել է տղամարդուն ձերբակալել դեպքի վայրում։ Նրա արարքի դրդապատճառներն անհայտ են։