Գերմանիայում ահաբեկիչները սպառնում են ամանորյա տոնավաճառներին

15:08 • 14.12.12

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն անհանգստացած է դեկտեմբերի 10-ին Բոննի կայարանում պայթուցիկ սարք հայտնաբերելուց հետո, հայտնում է Известия-ն։

 

Գերմանացիների և արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում հայտնի տոնավաճառները, որոնք բաց են երկրի գրեթե բոլոր բնակավայրերում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 24-ը, կարող են դառնալ ահաբեկչական գործողությունների թիրախ։

 

«Անհրաժեշտ է պահպանել հանգստություն, սակայն չկորցնել զգոնությունը»,- ասել է Քրեական գործերի դաշնային գերատեսչության ղեկավար Յորգ Ցիրկեն։

 

Գերատեսչության տվյալներով՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերը, ինչպես, օրինակ, տոնավաճառները, դասվում են «առավել դժվարպաշտպանելի թիրախային կետերի շարքին»։

 

Ահաբեկիչների համար նախընտրելի են հատկապես նման վայրերը, քանի որ, այսպես կոչված, «անհասցե ահաբեկչության» ցանկացած գործողություն ավելի հեշտ է իրականացնել հանգստացող և զվարճացող մարդկանց կուտակման վայրերում։