Համացանցում գործում է գրեթե 7 000 ահաբեկչական կայք, որոնցից 500-ը՝ ռուսերեն.ռուս պաշտոնյա

12:46 • 14.12.12

Համացանցում գործում է մոտավորապես 7 000 ահաբեկչական կայք, ընդ որում՝ 500-ը ռուսերենով։ Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը,  այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հակաահաբեկչական ազգային կոմիտեի նախագահի խորհրդական Անդրեյ Պրժեզդոմսկին։


«Այսօր փորձագետները հաշվում են ավելի քան 7 հազար նման կայք, ընդ որում՝ դրանցից 500-ը ռուսերենով»,- ասել է նա։ Այդ կայքերի մեծ մասը գտնվում է համացանցի արտասահմանյան հատվածում։

 

«Եթե Ռուսաստանում մենք ունենք հնարավորություն դիմակայել դրան, ապա համացանցի արտասահմանյան սեգմենտի հարցում մեր ձեռքերը կարճ են. մենք չենք կարող իրավաբանորեն ազդել այդ ոլորտի վրա»,- նշել է նա։

 

Նրա խոսքով՝ նույնիսկ արտաքինից այնպիսի անվնաս ռեսուրսը, ինչպիսին YouTube-ն է, «հագեցած է ահաբեկչական տարրերով, ուսուցանող տեխնոլոգիաներով և այլն»։