Պոռնոկայքերի սեփականատիրոջը կասկածում են հարկերից խուսափելու մեջ

21:09 • 14.12.12

Բելգիայի իշխանությունները Գերմանիա են արտահանձնել պոռնոկայքերի սեփականատեր Ֆաբիան Թիլմանին, ով ձերբակալվել է Բրյուսելի օդանավակայանում հարկերից խուսափելու կասկածանքով, հաղորդում է BBC-ն:


Թիլմանի ձերբակալության մասին հայտնի դարձավ երեքշաբթի: Նրան ձերբակալեցին օրդերի հիման վրա` տրված գերմանական իշանությունների կողմից, որոնք 34-ամյա Թիլմանին կասկածում են խոշոր չափով հարկերից խուսափելու մեջ:


Թիլմանի ստեղծած պոrնոկայսրության կառավարումը իրականացվում է Manwin Holding S.a.r.l հոլդինգի կողմից, որը գրանցված է Լյուքսեմբուրգում: Այդ հոլդինգի կազմի մեջ են մտնում 35 ընկերություններ: