Հրազդանի կիրճում «Ռենջ ռովեռը» դուրս է եկել ճանապարհից և ընկել գետը

08:32 • 14.12.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 06.03-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Դավիթաշեն կամրջի մոտակայքում, «Ռենջ ռովեռ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել գետը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը: Զոհեր և տուժածներ չկան:

ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: