Երևանում 28-ամյա բնակչուհին մահացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով

09:37 • 14.12.12

«Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08.50-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչուհի, 1984 թ. ծնված Արմինե Հակոբյանին։


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:


Կատարվում է քննություն: