Շիրվանզադեի փողոցում «ԳԱԶ-33021»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա

09:52 • 14.12.12

«ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14.30-ին, Շիրվանզադեի փողոցի թիվ 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա։

 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության տվյալների՝ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: