Մերձմոսկովյան շրջանում հայերի պատկանող ընդհատակյա արտադրամաս է հայտնաբերվել
Ռուսաստանի Դաշնության իրավապահները Մերձմոսկովյան շրջանում հայտնաբերել են սուրճի արտադրությամբ զբաղվող ընդհատակյա արտադրամաս, որը պատկանում է հայերի (նրանց անունը չի հրապարակվել), հայտնում է Маяк ռադիոկայանը։
Ըստ իրավապհների ներկայացրած տվյալների՝ արտադրամասի ամսական եկամուտը կազմել է շուրջ 6 մլն ռուբլի։ Խուզարկության արդյունքում արտադրամասի սենյակներում հայտնաբերվել է մոտ 30 հազար տուփ պատրաստի արտադրանք, 250 կգ ավելի հումք, ինչպես նաև տարաներ, պիտակներ, պլաստմասե կափարիչներ։
Ոստիկաններն ընդգծել են, որ սուրճի արտադրության ընթացքում սանիտարական նորմերը չեն պահպանվել։










