Ռուսաստանում սև ձյուն է տեղացել

14:29 • 14.12.12

Ռուսաստանի Օմսկի մարզում անցած գիշեր գրանցվել են տեղումներ՝ սև ձյան տեսքով, ինչն արդեն 2-րդ նմանատիպ դեպքն է այս  շաբաթվա ընթացքում, հայտնում է Корреспондент-ը։

 

«Օմսկի բնակիչներից բազմաթիվ զանգեր ենք ստացել, ովքեր անհանգստացած պատմել են տարօրինակ գույնի ձյան մասին»,-նշել են մարզային բնապահպանության վարչությունից։

 

Ըստ նախնական տվյալների՝ սև գույնի տեղումները վնասակար չեն մարդու առողջության համար, սակայն լաբորատոր վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի 2 օրից։

Վարկածներից մեկի համաձայն՝ նման արտասովոր երևույթի պատճառ կարող են լինել տեղի գործարաններից մեկի արտանետումները։