ԱՄՆ-ում մահացել է շտրիխ կոդի ստեղծողը

09:25 • 14.12.12

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում, 91 տարեկանում մահացել է գիտնական Նորման Վուդլանդը, ում հայտնագործությունը հայտնի է յուրաքանչյուրին, ով երբևէ եղել է խանութում, հայտնում է НТВ-ն։


Այսօր նրա հայտնագործությունը՝ շտրիխ կոդը (գծանիշ, գծակոդ), որն իրենից ներկայացնում է սև և սպիտակ գծերի հաջորդականություն, կարելի է հանդիպել միլիոնավոր ապրանքների վրա ամբողջ աշխարհում։

 

Հայտնագործության վրա աշխատանքը սկսվել է 1948թ., երբ Վուլանդը դեռ ասպիրանտ էր։ Իր համակուրսեցիների հետ միասին նա հանձնարարություն է ստացել մշակել մի համակարգ, որն ավտոմատ կերպով ցույց կտա ապրանքի մասին տեղեկությունը ստուգման ժամանակ։ Մեկ տարի անց Վուլանդն ու իր համակուրսեցի Բեռնարդ Սիլվերը գյուտի վերաբերյալ հայց են ներկայացրել և 1952թ. ստացել արտոնագիրը։

 

Սակայն առաջին շտրիխ կոդը փորձարկվել է միայն 1974թ. Օհայոյի սուպերմարկետում, իսկ ստուգում անցած առաջին ապրանքը դարձել է մաստակի տուփը։