Մեքսիկան որոշել է պաշտպանել տեկիլան
Աշխարհում հայտնի մեքսիկական ազգային արտադրանքը՝ տեկիլան, համաշխարհային շուկայում պաշտպանության լրացուցիչ միջոցներ է ստացել, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարությանը։
Տեկիլայի մասին օրենքում փոփոխություններն առաջին հերթին վերաբերվում են հենց տեկիլա և այլ ալկոհոլային խմիչքներ պարունակող շշերի մակնշումների տարանջատմանը, որոնք նույնպես պատրաստվում են տեկիլայի պատրաստման մեջ օգտագործվող կակտուսից և նման են տեկիլային։
Նման նախաձեռնությամբ հանդես են եկել հենց տեկիլա արտադրողները, ովքեր վնասներ են կրում մրցակիցների կողմից արտադրվող բազմաթիվ խմիչքների թողարկումից, որոնք նման են տեկիլային և վաճառվում են իրական խմիչքի արժեքից բավական էժան գնով։










