Նուլանդը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Ասադին աջակցելը և համագործակցել ԱՄՆ-ի հետ

08:12 • 14.12.12

ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին կրկին կոչ է անում դադարեցնել սիրիական վարչակարգին ուղղված աջակցությունը և սկսել ԱՄՆ-ի հետ աշխատել, հաղորդում է РИА Новости գործակալությունը:


«Ռուսաստանը հավաստիացնում է, որ Ասադի հետ այլևս որևէ պայմանագիր չի կնքում… Մենք նաև կարծում ենք, որ պետք չէ իրականացնել նույնիսկ առկա պայմանագրերը: Նաև պետք է դադարեցնել սիրիական ռեժիմին ուղղված բոլոր տիպի աջակցությունները, այդ թվում և տնտեսական», - այսօր հայտարարել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:


Բացի այդ, ԱՄՆ պետդեպարտամենտը գոհունակություն է հայտնել, որ ՌԴ-ն «վերադարձել է իրականության դաշտ», ընդունելով, որ սիրիական նախագահ Բաշար Ասադի կառավարությունը կարող է տապալվել:

 

«Մենք ցանկանում ենք գովել ռուսական կառավարությանը, նրա համար, որ այն, վերջապես, վերադարձել է իրականության դաշտ և ընդունում է, որ ռեժիմի օրերը հաշվված են: Հարցը ներկայում այն է, թե սիրիական կառավարությունը կմիանա մեզ և ամբողջ միջազգային հանրությանը, որն աշխատում է ընդդիմության հետ, այն նպատակով, որ իրականացվի իշխանության սահուն և ժողովրդավարական փոխանցում ժնևյան համաձայնությունների հիման վրա` անցումային կառավարություն ձևավորելու համար… Այդ պատճառով մենք Ռուսաստանին կոչ ենք անում մեզ հետ աշխատել», - ասել է Նուլանդը:


Նուլանդի կարծիքով, եթե այժմ բոլոր արտաքին ուժերը չմիավորվեն, Սիրիային սպասում է հետագա արյունահեղություն, կարևոր ենթակառուցվածքների քայքայում, որը կդժվարացնի երկրի ապագա վերականգնումը: