ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի տարրական դպրոցում հրաձգությունից զոհերի թիվը հասել է 27-ի

22:40 • 14.12.12

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյուտոն քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 27 մարդ, հայտնում է Russia Today-ը` հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:


Իրավապահների կողմից սպանվել է նաև զինված անձը, ով կրակ է բացել դպրոցականների ուղղությամբ:


Ներկայում իրավապահները որոնում են երկրորդ հրաձիգին, ով կարողացել է թաքնվել, հեռանալով մանուշակագույն ավտոմեքենայով: Մեքենան արդեն նկատվել է քաղաքից դուրս ավտոճանապարհին:


Զոհերի թվում 18 երեխաներ կան, հաստատվել է նաև դպրոցի տնօրենի և հոգեբանի մահը:


Այսօր առավոտյան Նյուտոն քաղաքի Sandy Hook տարրական դպրոցում, որտեղ 600 երեխա է սովորում, ավելի քան 100 կրակոցներ են հնչել: 911 ծառայությունում առաջին ահազանգը, օգնության հասնելու խնդրանքով, ստացվել է 9:11-ին: Դրանից հետո դպրոցը շրջապատել էին տասնյակ իրավապահներ: Փակվել էին նաև Նյուտոնի բոլոր դպրոցները:


Ոստիկանությունը դեպքի վայրից հայտնել է, որ դեպքի վայրում առնվազն 2 ատրճանակ է հայտնաբերվել` մեկը Glock, մյուսը Sig Sauer:

Լուսանկարը AFP-ի: