Ադրբեջանում սպաներին և ենթասպաներին սննդի փոխարեն վճարվող դրամական փոխհատուցումը կրկնապատկվելու է
Ադրբեջանում դրամական փոխհատուցումը, որը բանակում ծառայող սպաներին և ենթասպաներին վճարվում է սննդամթերքի դիմաց, օրենսդրության համաձայն կկրկնապատկվի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` հղում կատարելով երկրի կառավարությանը:
Ադրբեջանական կառավարությանը ներկայացված փաստաթղթում ներկայացվել է 128 մանաթ (մոտ 100 ԱՄՆ դոլար) դրամական փոխհատուցում, որը երկու անգամ ավել է քան ներկայում վճարվող փոխհատուցումը, նշում է գործակալությունը:
Տվյալ ավելացումը նախատեսվում է իրականացնել 2013թ. հունվարից:










