Չինաստանում չորս մարդ ձերբակալվել է՝ «աշխարհի վերջի մասին լուրեր» տարածելու համար
Չինաստանի Չունցի քաղաքի ոստիկանները ձերբակալել են չորս մարդու, ովքեր թռուցիկներով և բարձարխոսներով «աշխարհի վերջի մասին լուրեր» են տարածել, հայտնում է BBC-ն։
Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների՝ կասկածյալները հայտարարել են դեկտեմբերի 22-ի գլոբալ աղետի մասին՝ հիմնվելով հնագույն մայա ցեղի օրացույցի վրա։
Նման տեղեկությունը լայնորեն տարածված է չինական սոցիալական կայքերում։ Ինչպես հաղորդում են Չինաստանի պետական ԶԼՄ-ները՝ իշխանությունները սկսել են աշխարհի վերջի տեսություն հավատացողների դեմ արշավ, որոնց մեղադրում են նաև «կոմունիստական կուսակցությանը վնաս հասցնելու» ցանկության մեջ։










