Հիլարի Քլինթոնը ուշագնաց է եղել և ուղեղի ցնցում ստացել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուշագնաց է եղել, վայր ընկել և ուղեղի ցնցում ստացել, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հայտարարությանը:
Հաջորդ շաբաթվա ընթացքում Քլինթոնը կաշխատի տնից: Ավելի վաղ Քլինթոնը ստիպված էր հիվանդության պատճառով հետաձգել «Սիրիայի բարեկամների» հերթական հավաքին կատարվելիք այցը:
«Քանի որ նրա մոտ գաստրոէնթերիտ է, մեր մեկնումը Մարրոկկո հետագվում է», - հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ֆիլիպ Ռեյսը:










