Եգիպտոսում մեկնարկել է Սահմանադրության հանրաքվեն

11:10 • 15.12.12

Եգիպտոսում տեղի ժամանակով 08։00-ին մեկնարկել է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի նախաձեռնությամբ և նրա իսլամիստ աջակիցների կողմից մշակված նոր Սահմանադրության հանրաքվեն, հայտնում է The Jerusalem Post-ը։

 

Նախագահի լիբերալ ընդդիմադիրները դեմ են սահմանադրական նոր բարեփոխումներին, քանի որ գտնում են, որ այն երկպառակտություն կմտցնի ազգի մեջ։

 

Հանրաքվեն կանցկացվի 2 փուլով՝ առաջինն այսօր, իսկ 2-րդը՝ գալիք շաբաթ, քանի որ բավական քիչ թվով դատավորներ են համաձայնվել մասնակցել վիճահարույց հանրաքվեին հետևելու գործընթացին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մուրսիի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նախագահին օժտում են բազմաթիվ լիազորությւոններով, ինչպես նաև զրկում են դատական  մարմիններին Մուրսիի ընդունած որոշումները վերանայելու հնարավորությունից։