ԵՄ-ն արգելել է սննդամթերքը գովաբանող կեղծ գովազդները

10:48 • 15.12.12

Դեկտեմբերի 14-ից Եվրոպական Միությունում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ արգելվում են այն բոլոր գովազդները, որոնք գովաբանում են որևէ սննդամթերքի կամ խմիչքի գոյություն չունեցող առավելությունները։

 

Ինչպես նշում է Euromag-ը,նշված օրենքի նախաձեռնությունը պատկանում է Սննդի անվտանգության եվրոպական գործակալությանը (EFSA), որը գտնում է, որ օրինակ՝ հասակի աճին նպաստող շոկոլադե սալիկները կամ  իմունային համակարգն ամրապնդող յոգուրտային ըմպելիքներն օրենքից դուրս են։

 

Այժմ սննդամթերք արտադրողներն իրավասու են իրենց գովազդում նշել առողջությանն օգուտ տվող հատկանիշների մասին միայն այն դեպքում, եթե այդ տեղեկությունը հաստատել են բժիշկները։