Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. կա առնվազան 20 զոհ
Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել, որի արդյուքնում մահացել է առնվազն 20 մարդ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։
Նավը ժամանել էր Թուրքիայից և խորտակվել է հունական Լեսբոս կղզու մոտ։ Ընդհանուր առմամբ նավում գտնվել է 27 մարդ, դեռևս հայտնի է միայն մեկ փրկվածի մասին։ Նրա խոսքով, բոլոր ներգաղթյալները եղել են Իրաքից։
«Փրկվածը պատմել է, որ բոլոր ներգաղթյալները եղել են Իրաքից և նրանցից յուրաքանչյուրը վճարել է 2 հազար, որպեսզի իրենց տեղափոխեն կղզի»,- հայտնել են ոստիկանությունում։
Ըստ Associated Press գործակալության տվյալների՝ նավում գտնվել է նաև նավի սեփականատերը, ով նույնպես մահացել է։










