ՆԱՏՕ-ն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում դաշինքի Աֆղանստանում իրականացվելիք նոր գործողության համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ակնկալում է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կաջակցի բանաձևին, որն արտոնում է դաշինքին՝ նոր ռազմական գործողություն սկսել Աֆղանստանում 2014թ. հետո, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
«Ինչ վերաբերում է ապագա գործողությանը, ապա մենք Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հստակ հայտարարել ենք, որ կջանանք հզոր իրավական հենք ստեղծել, ինչպիսին է ասենք Անվտանգության խորհրդի բանաձևը», - հայտարարել է Ռոսմուսենը Интерфакс-ին տված հարցազրույցում:
«Իհարկե, և դա ես ՌԴ արտգործնախարար Լավրովին ասել են, դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր մշտական անդամների դրական համագործակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:










