Պակիստանի հյուսիսում անհայտ անձիք օդանավակայան են հրետակոծել
Պակիստանից ստացվող տեղեկություննեի համաձայն, անհայտ խմբավորումը հրետակոծել է երկրի հյուսիսում գտնվող օդանավակայաններից մեկը, հաղորդում է BBC-ն:
Միջադեպի հանգամանքները դեռ հստակ չեն, սակայն հաղորդվում է, որ Փեշավար քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հրետակոծման հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել, ևս 25 մարդ վիրավորվել է:
Տեղի պաշտոնյաներից մեկի խոսքով, հատուկ ջոկատայինները պատասխան կրակ են բացել ինքնապաշտպանության համար: Դեպի օդանավակայան տանող բոլոր ճանապարհները արգելափակված են ոստիկանության կողմից:










